շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այո, ես մասնակցել եմ ԱԽ նիստին՝ դուք պարտավոր եք հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածին. Մհեր Գրիգորյան

Այո, ես մասնակցել եմ ԱԽ նիստին՝ դուք պարտավոր եք հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածին. Մհեր Գրիգորյան

Այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհերի Գրիգորյանն պատսախանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին արել է պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն, ինչը հերքում է Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ հրապարակվում է այն բավարար չափով տեղեկատվությունը, որի շրջանակներից ինքը չի կարող դուրս գալ, որովհետև դրա իրավունքը չունի. «Այո, ես մասնակից եղել եմ այդ նիստին, համարում եմ, որ դրա հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար»:

Փոխվարչապետը նշեց, որ ավելի բան չի ասելու, քանի որ դա գաղտնիք է:

Դիտարկմանը, որ ԱԽ նիստի հրապարակման մեջ շատ փակված մասեր կան ու հարցին՝ արդյո՞ք այն ավելի շատ հարցեր չի առաջացնում, Գրիգորյանն ասել է՝ բացարձակ. «Ի վերջո վարչապետն ասել է, թե ինչ է տեղի ունեցել, դուք չեք հավատո՞ւմ: Դուք պարտավոր եք հավատալ Նիկոլ Փաշինյանի ասածին, քանի որ պետական առաջին պաշտոնյան է»:

  • Կիսվել: