ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փաստաթղթով տարածքներ չեն զիջվելու. Քերոփյան

Փաստաթղթով տարածքներ չեն զիջվելու. Քերոփյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէր, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, սակայն այսօր տեղեկացել է: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

Նա ասաց, որ տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին, հողերի զիջման մասին խոսք չկա, սակայն ինքը չի կարող ասել, թե ինչի մասին է խոսքը:

Նա վարչապետից չի հետաքրքրվել՝ արդյո՞ք Ադրբեջանին գյուղեր զիջվելու են մասնավորապես Տավուշում, սակայն վստահեցրեց, որ նման բան չկա:

Նախարարը վստահեցրեց, որ մեր կողմից որևէ զիջում չի նախապատրաստվում ըստ այդ փաստաթղթի. «Աշխատանքային պրոցես է, ես այդ ոլորտի մասնագետը չեմ: Այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ՝ որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին: Ես կարող եմ այդքանով կիսվել ձեզ հետ»:

Նա կարծիք հայտնեց, որ փաստաթուղթը շուտով կհանրայնացվի:

  • Կիսվել: