կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համայնքապետարանի անունից կեղծ փաստաթուղթ տարածելու հիմքով Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստվում է դիմել Ոստիկանանություն

Համայնքապետարանի անունից կեղծ փաստաթուղթ տարածելու հիմքով Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստվում է դիմել Ոստիկանանություն

Վաղարշապատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել համացանցում տարածվող հակաեկեղեցական հավաքի վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ:

՛՛Համացանցում տարածվող նշված փաստաթուղթը կեղծ է:

Ցավում ենք, որ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած այս լարված օրերին ստիպված ենք հանդես գալ ապատեղեկատվության նման դրսեւորմանն ի պատասախան, սակայն, հաշվի առնելով հանրային մեծ արձագանքն ու հարցի հնչեղությունը՝ ստիպված ենք:

Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական գրությունները չեն կազմվում նման ձեւաթղթով: Արսեն Պետրոսյանը հանդիսանում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր փոխարինողը: Վերջինիս որոշումները մակագրվում են ոչ որպես համայնքի ղեկավար. Վաղարշապատ համայնքի ղեկավարը Դիանա Գասպարյանն է:

Նշված փաստաթուղթն անստորագիր է, եւ, հետեւապես, չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ:
Դեռեւս 08.02.2024 թ. թիվ 132Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել 06.02.2024թ. «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» թիվ 124Ա որոշումը:

Համայնքապետարանի անունից կեղծ փաստաթուղթ տարածելու հիմքով Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստվում է դիմել Ոստիկանանություն՝ աղբյուրը պարզելու նպատակով:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում հրապարակել նման ստահոդ փաստաթուղթ, խմորել ներհամայնքային լարվածություն, թե ի՞նչ շահերի է սպասարկում նման վարքագիծը, դժվար է միանշանակ պատասխանել:

Սակայն, ակնկալելով մեր քաղաքացիների ողջախոհությունը՝ եւս մեկ անգամ հարկ ենք համարում վերահաստատել, որ կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունն ու դրանց շահարկումը, ինչ բնույթի էլ լինեն, վտանգ են ներկայացնում ներհամայնքային եւ ներպետական կյանքի համար՛՛,-ասված է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: