շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն մարդը, որի հրավերով Դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ. Սաղաթելյանը՝ Լիտվայի նախագահին

Այն մարդը, որի հրավերով Դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ. Սաղաթելյանը՝ Լիտվայի նախագահին

Քիչ առաջ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման քայլերթը կանգ առավ այն հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, որն այսօր երկօրյա այցով ժամանել է Հայաստան։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, դիմելով Լիտվայի նախագահին, ասաց. ՛՛Ես վստահ եմ, որ Նիկոլը Լիտվիայի նախագահին ասելու է, որ մի քանի հարյուր մարդ դուրս է եկել, մի քանի թալանչիներ փորձում են ինչ-որ շարժում անել, մենք էլ բիրտ, ապօրինի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունն իմանա, որ այս մարդը երկրում փորձում է հաստատել բռնապետություն, որ նա չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու։

Այն մարդը, որի հրավերով Դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ՛՛:

Ավելի վաղ Սաղաթելյանը հայտնել էր, որ դիմել են Լիտվայի նախագահին՝ առաջարկելով նաև իրենց հետ հանդիպում անցկացնել:

  • Կիսվել: