ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այն մարդիկ, ովքեր պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու․ Քերոբայնը՝ աշխարհում   ճամփորդությունների նոր կարգի մասին

Այն մարդիկ, ովքեր պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու․ Քերոբայնը՝ աշխարհում ճամփորդությունների նոր կարգի մասին

 Միջազգային գործընկերների հետ շփումները ցույց են տվել, որ առաջատար երկրները պատրաստվում են նոր կարգեր մտցնել աշխարհում ճամփորդությունների վերաբերյալ: Եվ այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդելու:  Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Բոլոր գործատուները, ում վերաբերում են այս սահմանափակումները, պետք է շահագրգիռ լինեն՝ ինչքան հնարավոր է արագ ավելացնել պատվաստված աշխատակիցների քանակը, որ մենք հնարավորություն ունենանք վերացնելու այս սահմանափակումները, ինչպես նաև երկրից մուտք ու ելքի բոլոր սահմանափակումները»,- նշեց Քերոբյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների հետ կապված մենք շատ շոշափելի արդյունք չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ։ 

«Պարո՛ն Քերոբյան, պետք է բիզնեսին ևս ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի, պարո՛ն Հարությունյան, կարծում եմ, որ ԶՈՒ-ում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթաց, և ընդհանրապես՝ պետական մարմիններում: Մենք այդ առաջնահերթությունը պետք է ստանձնենք, որ բոլորը տեսնեն՝ մենք պատվաստված ենք և շարունակում ենք կենդանի մնալ»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: