հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այն, ինչ արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է ՊԲ-ի կողմից՝ դասալիքն իրենք են, իրենք փախել են ամեն ինչից․ Վանեցյանը՝ Քյարամյանի հայտարարությունների մասին

Այն, ինչ արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է ՊԲ-ի կողմից՝ դասալիքն իրենք են, իրենք փախել են ամեն ինչից․ Վանեցյանը՝ Քյարամյանի հայտարարությունների մասին

Որևէ բանականություն ունեցող մարդ այդ ստերին չի կարող հավատալ։ Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին առ այն, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ «Հայրենիք» զորախումբը լքել է դիրքը:

«Այն, ինչ որ մենք արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից, տեսել են պատերազմին մասնակցած մարդիկ։

Դասալիքն իրենք են, իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենք պարտվել են այս պատերազմը, իրենց պատճառով մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհեր, 10.000 վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, խարխլված անվտանգային համակարգ, խայտառակ իրավիճակ»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն նրա գնահատականը եղավ այն, որ Քյարամյանի նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։

Վանեցյանը տեղեկացրեց, որ ռազմի դաշտում պատահաբար հանդիպել է Արգիշտի Քյարամյանին, նրան ասել է՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ և լծվել մի գործի՝ պաշտպանել հայրենիքը։

«Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունն իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե այդ պայմանավորածությունները խախտում է և կատարում է ինչ-որ պատվերներ՝ դա առավելևս սազական չէ տղամարդուն: Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» զորախումբն ամբողջությամբ ներգրավված են եղել ռազմական գործողություններին, մենք մարտնչել ենք ամենադժվար, ամենաթեժ տեղերում, չենք խուսափել»,- ասաց Վանեցյանը:

  • Կիսվել: