շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այն, ինչ կատարվում է Բաքվում, սովորական ֆաշիզմ է. Վլադիմիր Վարդանյան

Այն, ինչ կատարվում է Բաքվում, սովորական ֆաշիզմ է. Վլադիմիր Վարդանյան

Այն, ինչ կատարվում է Բաքվում, սովորական ֆաշիզմ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով Բաքվում ռազմական ավարի այգու բացումը:

Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանում ձեւավորվել է ռասիստական պետական կարգ, եւ դրա առանցքային նշաններից է հակառակորդի ապամարդկայնացումը: «Նման պատկեր կարելի է տեսնել նացիզմի պատմության թանգարաններում»,-նկատեց Վարդանյանը:

Վլադիմիր Վարդանյանը, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ջնջվում է հայերի, նրան վանքերի եւ գերեզմանների մասին հիշողությունը, ընդ որում, ոչնչացվում են ոչ միայն հայկական պատմության, այլ նաեւ Հայրենական մեծ պատերազմի պատմության հուշարձանները:

  • Կիսվել: