Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է. Դավիթ Բաբայան
Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի:
Զարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը»։