շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այն, ինչ եղել է հայերի հետ, ցեղասպանություն է. թուրք պատմաբանի դիրքորոշումը՝ իսպանացի լրագրողի հոդվածում

Այն, ինչ եղել է հայերի հետ, ցեղասպանություն է. թուրք պատմաբանի դիրքորոշումը՝ իսպանացի լրագրողի հոդվածում

Իսպանացի ճանաչված լրագրող, El País-ի միջազգային բաժնի նախկին ղեկավար Գիյերմո Ալտարեսը, որը նաև համագործակցում է մի շարք իսպանական և օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ France Press-ի հետ, ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում նաև ներառված է հարցազրույց թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ։ Այս մասին տեղեկացնումէ  Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

«Քաղաքական պատճառներով հերքված ցեղասպանություն» վերնագրով հոդվածում վերջինս նշում է, որ Հայոց ցեղասպանությունն ակադեմիական շրջանակների կողմից հաստատված փաստ է, ԱՄՆ վարչակազմի մոտ նույնպես կասկածներ չկան դրա վերաբերյալ ։ «Չկա որևէ կասկած, որ այն, ինչ եղել է հայերի հետ, ցեղասպանություն է։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի»,- ասում է Թաներ Աքչամը։

  • Կիսվել: