կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այլևս վտանգված է ՀՀ անվտանգությունը. Տոնոյան

Այլևս վտանգված է ՀՀ անվտանգությունը. Տոնոյան

Իրականում ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե իր մեջ ողբերգական տարրեր չպարունակեր: Իսկապե՞ս վարչապետը չի հասկանում, թե այս աղմուկն ինչի համար է. այս աղմուկը նրա համար է, որ հենց նույն վարչապետի գնահատմամբ՝ ադրբեջանցի զինվորների 600 հոգանոց հրոսակախումբը գտնվում է ՀՀ տարածքում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այլևս վտանգված է ՀՀ անվտանգությունը: Այս աղմուկը նրա մասին է, որ բազմաթիվ գերտերություններ իրենց քաղաքացիներին արգելում են այցելել Հայաստան, այս աղմուկը նրա մասին է, որ ՀՀ ՊՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է չայցելել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր: Եվ այս աղմուկը նրա մասին է, որ ՀՀ քաղաքացին չի վստահում կառավարության գործողություններին՛՛:

Տոնոյանի խոսքով՝ եթե չլիներ մամուլում տարածված փաստաթուղթը, մարդիկ անսպասելի կիմանային հերթական ստորագրված փաստաթղթի մասին: ՛՛Միգուցե այս փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հավելվա՞ծ է՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: