երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այլևս քվեարկելու եք միայն կուսակցություններից մեկի օգտին և ոչ թե նաև այդ կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին. պատգամավոր

Այլևս քվեարկելու եք միայն կուսակցություններից մեկի օգտին և ոչ թե նաև այդ կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին. պատգամավոր

Ընտրությունների ժամանակ այլևս քվեարկելու եք միայն կուսակցություններից մեկի օգտին և ոչ թե նաև այդ կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ դիմելով քաղաքացիներին:

՛՛Քվեաթերթիկի վրա առհասարակ ոչ մի նշում չեք անելու։ Պարզապես վերցնելու եք ձեր նախընտրած կուսակցության անունը կրող քվեաթերթիկը և դնելու ծրարի մեջ։

Սա չի նշանակում, որ չեք իմանալու, թե վերջիվերջո ովքեր են ընդգրկված այդ կուսակցության ցուցակում։ Ցուցակները կհրապարկվեն նախապես։

Այս ընտրակարգը կոչվում է պարզ համամասնական՛՛,-պարզաբանել է պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը, Համազասպ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

  • Կիսվել: