կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը․ Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը․ Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում Գերմանիայի դեսպանն Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ։

«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»,-ասված է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: