հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սոչիի եռակողմ փաստաթուղթն ահավոր վտանգներ է պարունակում. Կարին Տոնոյան

Սոչիի եռակողմ փաստաթուղթն ահավոր վտանգներ է պարունակում. Կարին Տոնոյան

Մենք երեկ նայում էինք, որ օտար երկրի մայրաքաղաքում որոշվում է մեր երկրի ճակատագիրը: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ՛՛Ազատագրական շարժմանշշ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛5165՛՛ շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ նկատի ունենալով երեկ Սոչիում կազմակերպված եռակողմ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

՛՛Ամբողջ ազգը լարված նայում էր, եւ համոզված եմ՝ բոլորը, անգամ իր ընտանիքի անդամներն ամաչում էին նրա տեսքից: Մենք այդ փաստաթղթով մեր հայրենիքի ճակատագիրը տվեցինք Ալիեւի եւ Ռուսաստանի ձեռքը, այնտեղ չկար Հայաստանը՛՛,-նշեց Տոնոյանը:

Նա նաեւ հավելեց. ՛՛Երեկվա բանակցությունները ցույց տվեցին, որ մեզ համար բացեցին վարագույրը եւ ցույց տվեցին փափուկ բարձը, իսկ թաքցրած ռումբերը մնացին հետնաբեմում, եւ դրանք մի օր պայթելու են: Այդ փաստաթուղթը իր մեջ ահավոր վտանգներ է պարունակում: Կարդալով այդ փաստաթուղթը՝ մենք հասկանում ենք, որ նա առանց ձայնի զիջեց Արցախը՛՛:

Խոսքի վերջում Տոնոյանը բոլորին համախմբման կոչ արեց:

  • Կիսվել: