կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այդ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում, որ վարչապետը անվտանգություն ունի․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Այդ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում, որ վարչապետը անվտանգություն ունի․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Այդ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում, որ վարչապետը անվտանգություն ունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով դաշնակցականներին:

«Առհասարակ, ինձ համար շատ զարմանալի է, և առնվազն իրավապահների ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստին, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը կտրուկ սկսում է անհանգստանալ, որ այսինչ պետական պաշտոնյան ունի անվտանգություն»,- ասաց նա և նշեց, որ պարզ փորձը ցույց է տալիս, որ այդտեղ ինչ-որ հետաքրքրվածություն կա, որ այդ պաշտոնյան չունենա անվտանգություն:

Երբ Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ բանակում 2016-2017 թվականներին  տեղի ունեցածին, տեղից մի քանի անգամ արձագանքեց «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց չընդհատել, տեղից չարձագանքել:

«Լքեք դահլիճը կամ հանգստացեք նստեք, կամ անհանգիստ նստեք, ինձ թվում է՝ դուք չեք գիտակցում, թե որտեղ եք գտնվում և ով եք դուք»,- ասաց ԱԺ նախագահը:

Վահագն Ալեքսանյանը, շարունակելով ելույթը, նշեց, որ այդ թվականներին բանակում ոչինչ չի եղել: «Բանակում ոչ մի բան չի եղել. ո՛չ մեքենա է եղել, ո՛չ ավտոպարկ է եղել, ո՛չ հրետանի է եղել, ո՛չ ինքնաձիգ է եղել, ոչ մի բան չի եղել, և դուք մեզանից լավ գիտեք, և երբ իրենք 60-70-ականների զիլերով էին, դուք, պարոն Օհանյան, ու ձեր մերձավոր շրջապատը 2016, 2017 թվականի արտադրության գելենդվագեններով,  Տոյոտա լանդ քրուիզերներով և  մնացածով էիք, որովհետև ձեր կաշին միշտ ձեզ համար շատ ավելի թանկ է եղել,, քան զինվորինը, քանի որ դուք խորապես եք թքած ունեցել բանակի վրա»,- ասաց նա:

  • Կիսվել: