երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն

Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեժ-Ողջաբերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 17:00-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Անդրիասյանի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Պետրոսյանի Մավյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը:   Փաստի առթիվ Ա,. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: