շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեցին ավստրալացի պատգամավոր Թրենթ Զիմերմանի գլխավորած պատվիրակության կողմից 2019 թ. տնկված եղևնին:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»:

May be an image of 5 people, tree and wedding

May be an image of 12 people and the Tomb of the Unknown Soldier

May be an image of 14 people and the Brandenburg Gate

May be an image of 9 people

 

May be an image of 7 people and monument

May be an image of 9 people

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, studying, monument and text

May be an image of 1 person, studying and text

May be an image of 3 people and text

May be an image of book, diary and text

  • Կիսվել: