երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ավինյանը ՍԴ անդամներին առաջարկում է ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու օրինագծին

Ավինյանը ՍԴ անդամներին առաջարկում է ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու օրինագծին

Ես առաջարկում եմ ՍԴ դատավորներին ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու նախագծին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամներն այս նախագիծը վիրավորական են համարում:

Նշենք, որ այդ օրինագծով առաջարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ հրաժարական տալ՝ պահպանելով իրենց աշխատավարձը և կենսաթոշակը:

Լրագրողները փոխվարչապետին հարց ուղղեցին, թե երբ իշխանությունը հասկացավ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, չէ՞ իծխանափոխությունից անմիջապես հետո դրա մասին չէր խոսվում: Ավինյանը պատասխանեց. «Չեմ կարող օր և ժամ արձանագրել, բայց փուլ առ փուլ այդ ճգնաժամը հասունացավ: Այդ ճգնաժամը ի սկզբանե սաղմում եղել է, որովհետև ՍԴ-ի նախագահի ընտրության հետ կապված հարցերը երբևէ օրակարգից դուրս չեն եղել և չեն փարատվել, ինչպես նաև որոշակի հավելյալ տեղեկատվություն է ի հայտ եկել, որը կապված է այդ գործընթացի հետ»:

  • Կիսվել: