շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավետման օրը հավատացյալները Սուրբ Հաղորդություն վերցնելու հնարավորություն կստանան

Ավետման օրը հավատացյալները Սուրբ Հաղորդություն վերցնելու հնարավորություն կստանան

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, և գեղեցկության տոնը, որը ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից:

Հետագայում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ ապրիլի 6-ի երեկոյան տեղի է ունեցել ժամերգություն և նախատոնակ՝ նվիրված Աստվածածնի ավետմանը, բացվել է Սուրբ սեղանը:

«Աստվածածնի տոնը դա տերունական գլխավոր տոներից մեկն է: Ապրիլի 7-ին բաց պատարագ տեղի կունենա, և մեր հավատացյալները հնարավորություն կստանան Սուրբ Հաղորդություն վերցնել: Դա այն տոնն է, որով ուղղակի շատ կոնկրետ նշվեց, որ պիտի ծնվի Հիսուսը և նա պիտի փրկիչը լինի և Հակոբի տան վրա պիտի թագավորի հավիտյան»,-օրվա խորհուրդը ներկայացնելով՝ ասաց Տեր Շահեն:

 

  • Կիսվել: