ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց: Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության շենքի մոտով Նալբանդյան փողոց գնալիս, ոստիկանների մեջ կանգնած քրեական անցյալ ունեցող իր ծանոթը, որին իրենց գրասենյակում բազմիցս աջակցել են, ագրեսիվ կերպով հետաքրքրվել է Իշխանյանից, թե «ի՞նչ եղավ իր գործը»:

«Ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում: Նա հայհոյանքներ տեղաց Ղարաբաղի ու իմ հասեցին», - ասաց Իշխանյանն՝ ավելացնելով, որ իր արձագանքից հետո ծանոթը քաշքշել է իրեն: Ոստիկանները երկուսին էլ բերման են եթարկել:

Որոշման մեջ գրված է եղել՝ ծեծի ենթարկելու կասկածանքով: 

«Ի՞նչ գործ ուներ քրեական անցյալով անձը ոստիկանների մեջ կանգնած: Սա սադրանք էր իմ նկատմամբ, ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ էլի կլինեն», - ասաց իրավապաշտպանը:

  • Կիսվել: