հինգշաբթի, դեկտեմբեր 3
3 / 12 / 2020
Ավելի քան կանխատեսելի. Թեհմինա Վարդանյանը` Մարությանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին

Ավելի քան կանխատեսելի. Թեհմինա Վարդանյանը` Մարությանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկությանը:
 
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո:
 
Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:
 
Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞` ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ...՛՛:
 

  • Կիսվել: