ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավարտին ենք հասցրել «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը» քրեականացնող նախագծերը. Սիմոնյան

Ավարտին ենք հասցրել «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը» քրեականացնող նախագծերը. Սիմոնյան

Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով») փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: 

՛՛Դրանցով կքրեականցվեն «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը», նախագծերը շուտով կներկայացնեմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներին, և դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: