երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ավարայրի ճակատամարտի տպավորություն ոչ մի այլ թեկնածուի դեպքում չենք ստացել». Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին

«Ավարայրի ճակատամարտի տպավորություն ոչ մի այլ թեկնածուի դեպքում չենք ստացել». Արսեն Թորոսյանը՝ Հայկուհի Հարությունյանին

«Տիկին Հարությունյան, ինչ-որ բան շփոթում եք․ այստեղ հակամարտող կողմեր չկան»,- կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին ուղղված իր հարցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրել է, որ կան թեկնածուներ, որոնց էլ ԱԺ-ն ընտրում է. «Ավարայրի այսպիսի ճակատամարտի տպավորություն ոչ մի այլ թեկնածուի դեպքում մենք չենք ստանում, միայն երեկ չորս հոգու ընտրել ենք, ամեն ինչ հանգիստ է ընթացել, ոչ միջազգային մամուլը, ոչ քաղհասարակությունն այդպիսի արձագանք չէին տալիս»,- նկատել է Թորոսյանը։

Պատգամավորը հարց է տվել․ «Եթե այստեղ լիներ մի թեկնածու, որն իր հայտարարագիրը լրացրած լիներ այնքան սխալներով, որ կասկած հարուցեր, թե նա ընդհանրապես տիրապետում է իր գործին, նաև՝ իր հետ բնակվող ընտանիքի երկու անդամը երկու տարում հայտարարագիր ներկայացրած չլինեին, դուք ինչպե՞ս կվերաբերվեիք այդ թեկնածուին»։

Հարությունյանն էլ պատասխանել է. «Այդ վերաբերմունքը դրսևորվել է բարեվարքության վերաբերյալ տրված եզրակացություններում»։

  • Կիսվել: