ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասկերանցին վեճի պահին կրակահերթ է արձակել Իվանյանի բնակչի ուղղությամբ

Ասկերանցին վեճի պահին կրակահերթ է արձակել Իվանյանի բնակչի ուղղությամբ

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ հետո նաև դեկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի և նույն շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս.Դ.-ի միջև առաջացած վիճաբանության ընթացքում Մ.Հ.-ն իր ավտոմեքենայում ապօրինի պահվող ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգով Ս.Դ.-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակահերթեր է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Այս մասին հայտում են ԱՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1- ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 1- ին մասով  հարուցված և վարույթ է ընդունված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները  պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: