երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշոցքի և Ախուրյանի ճանապարհներին գետնաբուք է, տեղում աշխատում է 14 միավոր տեխնիկա

Աշոցքի և Ախուրյանի ճանապարհներին գետնաբուք է, տեղում աշխատում է 14 միավոր տեխնիկա

Մարտի 8-ի ժամը 9.30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն։ Աշոցքի (Ցողամարգ-Վարդաղբյուր) և Ախուրյանի (Ջաջուռի լեռնանցք) ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Աշոցքի, Ամասիայի, Անի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է նաև մերկասառույց։

Ճանապարհներն սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: