երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հիմնանորոգվել է Ախուրյանի բժշկական կենտրոնը

Հիմնանորոգվել է Ախուրյանի բժշկական կենտրոնը

Հիմնանորոգումից հետո վերաբացվել են Ախուրյանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը և շտապ բուժօգնության կայանը: Նոր մասնաշենք է տեղափոխվել նաև թոքային հիվանդությունների կաբինետը։

«Իրապես կարևոր է, որ առողջապահության նման ծանր ոլորտում  լինեն նորմալ պայմաններ, բժշկական ծառայությունների որակի բարելավման առումով այս աշխատանքները շատ կարևոր են»,- ողջունելով ներկաներին՝ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Անցած տարի վճարովի ծառայություններից ստացած գումարների, անհատ բարերարների ջանքերով հիվանդանոցի տնօրինության կողմից նորոգվել են վիրաբուժական բաժանմունքի 3 հիվանդասենյակ, 2 վիրակապարան, պատուհանները փոխարինվել են նորերով, վերանորոգվել են երկու մասնաշենքի սանհանգույցները:  

  • Կիսվել: