հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աշնանային նստաշրջանն ավելի շատ քննարկումների հարթակ է, և չորս թեմատիկ քննարկումներ են տեղի ունենալու

Աշնանային նստաշրջանն ավելի շատ քննարկումների հարթակ է, և չորս թեմատիկ քննարկումներ են տեղի ունենալու

Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

«Ըստ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում։ Աշնանային նստաշրջանն ավելի շատ քննարկումների հարթակ է, և չորս թեմատիկ քննարկումներ են տեղի ունենալու»,- նշեց Խանդանյանը։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Հայաստանում հյուրընկալվել են կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: 

Օրակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: