հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշխատում ենք  միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ճնշում բանեցնել միջազգային հանրության վրա․ Սինանյանը՝ Արցախի հարցում սփյուռքի ներգրավվածության մասին

Աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ճնշում բանեցնել միջազգային հանրության վրա․ Սինանյանը՝ Արցախի հարցում սփյուռքի ներգրավվածության մասին

Քանի դեռ մենք չենք կարողացել ապահովել ԼՂ-ի նկատմամբ իրագործվող բլոկադայի վերացումը, քանի դեռ դրան չենք հասել, չենք կարող որևէ բան բավարար համարել:

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյո՞ք պաշտոնյան բավարար է համարում միջազգային կառույցների հետ  տարվող աշխատանքը՝ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ լուծումներ գտնելու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու առումով։ Սինանյանը միևնույն ժամանակ նշեց, որ ինքն ի պաշտոնե շփվում է միջազգային տարբեր կառույցների հետ սփյուռքին վերաբերող հարցերի շրջանակում։ 

Հարց հնչեց նաև, թե արդյո՞ք սփյուռքն էլ չպետք է փորձի ավելի մեծ ջանքեր գործադրել Արցախում ստեղծված իրավիճակն աշխարհին տեսանելի դարձնելու համար․ «Ամեն հայ, որը սրտացավ է որևէ այլ հայի համար  դեր ունի խաղալու այս գործընթացի մեջ։ Ամեն մեկն իր հնարավորության սահմանում պետք է անի ամեն ինչ, որպեսզի  մենք կարողանանք մեր քույրերի և եղբայրների անվտանգությունը և բարեկեցությունը ապահովել։ Մենք մեր մասով աշխատում ենք միջազգային  գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ճնշում բանեցնել միջազգային հանրության վրա»։

  • Կիսվել: