հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխատանքից ազատման դիմումներ և արտահոսք չկա. ԱԳՆ հերքում է մամուլում տարածված լուրերը

Աշխատանքից ազատման դիմումներ և արտահոսք չկա. ԱԳՆ հերքում է մամուլում տարածված լուրերը

ԱԳՆ-ում հերքում են մամուլում շրջանառվող լուրերն առ այն, որ սպասվող դեսպանական նոր նշանակումներից առաջացած դժգոհությունների ֆոնին Արտաքին գործերի նախարարությունում սկսվել է զանգվածային արտահոսք, և հնարավոր է նույնիսկ նախարար Արա Այվազյանի հրաժարականը:

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ ըստ մամուլի` Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան հնարավոր նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել ԱԳՆ-ում, ինչի պատճառով մեծ քանակով դիվանագետներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել:

Ըստ մամուլի` այդ հնարավոր նշանակումը նաև նախարար Արա Այվազյանի սրտով չէ, ուստի, ինչպես պնդում են ԶԼՄ-երը, չի բացառվում նաև նրա հրաժարականը:

  • Կիսվել: