հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխարհում և Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

Աշխարհում և Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձավ այսօր իր հրապարակած «ճանապարհային քարտեզին»՝ նշելով, որ այսօր կարևոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը:

«Կարևոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, այսինքն՝ կայունությունն ու անվտանգությունը և երաշխավորությունը, որ իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությանն ու իրավունքին ոչինչ չի սպառնում: Երկրորդ ուղղությունն էլ պատերազմի հետևանքների վերացումն է: Եվ 2021-ի հունիսին մենք կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները»,- ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ աշխարհում և Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության:

«Ինչ վերաբերում է Կառավարության կազմի փոփոխություններին, հիմա քննարկումների շրջան է, որոշումները կհրապարակվեն, երբ դրանք կայացվեն»,- հայտնեց վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում:

Ընդհանուր առմամբ՝ շատ կարևոր է ազգային համաձայնության մթնոլորտը՝ նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիրը հիմա համաձայնության մթնոլորտ ձևավորելն է երկու կետերի՝ կայունության և անվտանգության շուրջ: Հանրության ըմբռնումները, պահվածքն ու դիրքորոշումը, ըստ վարչապետի, դրա ամենավառ ապացույցն են:

  • Կիսվել: