չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին․ «Առուշ Առուշանյան» դաշինք

Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանությունների կոկորդին․ «Առուշ Առուշանյան» դաշինք

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Առուշանյանի  նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

Դաշինքնի հայտարարության մեջ ասվում է․ 

«Առուշանյանի հաղթանակը մնացել է իշխանություններ կոկորդին։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստ։

Դատավորի որոշմամբ Առուշանյանի ազատության համար դեկտեմբերի 30-ին դատախազությանը փոխանցված 2 միլիոն ՀՀ դրամ գրավը դարձավ պետության եկամուտը։

Պաշտպանական կողմի խոսքով՝ դատարանի այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է»։

  • Կիսվել: