հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում. խոսնակ

Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում. խոսնակ

Արթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում, ինչպես նաև մեր հետ դաշինքի գնացող ուժի ղեկավարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Վերջինս նշեց, որ դեռևս հստակ չէ և քննարկվում է հարցը, թե ով է լինելու ցուցակի առաջին համարում։

Ավելի վաղ Հակոբյանը նշել էր, որ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը: 

  • Կիսվել: