հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արթուր Վանեցյանը պայքարից դուրս գալու մասին ինձ բան չի ասել. Սաղաթելյան

Արթուր Վանեցյանը պայքարից դուրս գալու մասին ինձ բան չի ասել. Սաղաթելյան

Արթուր Վանեցյանը դեռեւս ապրիլի 18-ից հայտարարել է փողոցային պայքարի մասին, հայտարարելուց առաջ իր պայքարի ընթացքում եւ մինչեւ երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որոնք հայտարարվել է այս հրապարակում: Այս մասին, այսօր Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին Վանեցյանը չի երեւում «Դիմադրության» շարժման հետ:

«Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարեւոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով եւ պայքարը բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին կհայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ  որեւէ բան պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին, ինձ բան չի ասել:

Ես մեծապես կարեւորում եւ արժեւորում եմ այն  ճանապարհը, որ միասին անցել ենք: Թե սրանից հետո ինչ կլինի, դա կասի Արթուր Վանեցյանը: Առնավազն ինձ բան չի ասել»,-ասաց Սաղաթելյանը:

  • Կիսվել: