ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը պարբերաբար հանդիպելու է լրատվամիջոցների հետ․ նոր գրառում

Արթուր Վանեցյանը պարբերաբար հանդիպելու է լրատվամիջոցների հետ․ նոր գրառում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որով հայտնում է, որ առաջիկայում պարբերաբար հանդիպումներ է ունենալու լրատվամիջոցների հետ:

«Այսօր կայացրածս որոշման ու այլ հարցերի մասին խոսել եմ մեր թերթերի գլխավոր խմբագրերի հետ, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպումներ այլ լրատվամիջոցների հետ՝ առաջիկայում և արդեն պարբերաբար»,-ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Ընտրվել են տպագիր մամուլի միջոցները։ 

  • Կիսվել: