կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արթուր Հովհաննիսյանը կա՛մ հիմնվում է իր հորինած ձևակերպման վրա, կա՛մ նրան սխալ են թարգմանել. Մարիա Զախարովա

Արթուր Հովհաննիսյանը կա՛մ հիմնվում է իր հորինած ձևակերպման վրա, կա՛մ նրան սխալ են թարգմանել. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։

«Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարություններին, թե չի հասկանում Ռուսաստանի պարզաբանման պահանջը Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժություններին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ, նկատում ենք, որ ակնհայտորեն նա հենվում է հենց իր ձևակերպման վրա և ինքն էլ զարմացած է դրանից»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։

«Հավանաբար, Արթուր Հովհաննիսյանին սխալ է թարգմանվել»,- նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ն նաև ներկայացրել է Զախարովայի պատասխանի սղագրությունը ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցում։

  • Կիսվել: