հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Ղազինյանի՝ մանդատ դնելը երթի մասնակցելուն վնաս չէ․ «Իրավունք»

Արթուր Ղազինյանի՝ մանդատ դնելը երթի մասնակցելուն վնաս չէ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

Որոշ շշուկների համաձայն` սապայմանավորված է առաջիկայում սպասվող մի նոր «ռեբրենդինգի» ենթարկված շարժման մեկնարկով: Սակայն շրջանառվող լուրերը Ղազինյանը չի մեկնաբանում:

Այդուհանդերձ, նշենք, որ նա երեկ «Դիմադրության» շարժման հրատապ երթին կրկին մասնակցում էր, ընդ որում` բավական բարձր տրամադրությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: