հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արթուր Դանիելյանի հոր դեմ գործ են հարուցել «Ադեկվադների» համար ֆինանսական խնդիրներ առաջացնելու նպատակով

Արթուր Դանիելյանի հոր դեմ գործ են հարուցել «Ադեկվադների» համար ֆինանսական խնդիրներ առաջացնելու նպատակով

«Հրապարակ»-ը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ վերջերս քրեական գործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը և դրան հետևած սնանկության գործընթացին:

Մեզ ասացին, որ «Ադեկվադի» գործունեության ֆինանսավորմանը մասնակցում է նաև Դանիելյանների ընտանիքը՝ արտերկրյա բիզնեսների հաշվին: Եվ այս գործով իրավապահներն արգելել են Արթուր Դանիելյանի հորը լքել Հայաստանը, ինչն էլ, իրենց հաշվարկով, ֆինանսական խնդիրներ է առաջացնելու «ադեկվադների» համար»:

  • Կիսվել: