չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրավիճակը կայուն է, վերահսկելի է. Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը կայուն է, վերահսկելի է. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հյուսիսային ու հարավային ուղղությամբ գրոհներ է ձեռնարկել, հարավում ավելի համառ մարտեր են եղել, հայկական կողմը կասեցրել է, հետ շպրտել:
Երեկ երեկոյից սկսած՝ օրվա մեջ էլ մի քանի անգամ ադրբեջանական ԱԹՍ-ներ է խոցել հայկական կողմը: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ։

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։

Ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որոնք ընդհանրապես շատ վաղուց բնակեցված չեն լինում, այնտեղ նկարահանվում են, տարածում են այդ լուրերը, ինչն առաջին հերթին նախատեսված է սեփական հանրությանը կերակրելու համար, բայց շատ հաճախ ազդում է մեր հանրության վրա։

Հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել ու չքննարկել՛՛,-նշեց նա:

Հովհաննիսյանը հավելեց նաև. ՛՛Իրավիճակը կայուն է, վերահսկելի է, որոշ կուտակումներ, դիվերսիոն գործողություններ՝ դեռ չեն նշանակում առաջխաղացում՛՛:

  • Կիսվել: