շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արծրուն Հովհաննիսյանը լքում է իր պաշտոնը

Արծրուն Հովհաննիսյանը լքում է իր պաշտոնը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լքում է իր պաշտոնը։ Այս կապակցությամբ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ, այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին: Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Նշենք, որ, ըստ InfoPort-ի հավաստի տեղեկությունների, այս վորոշումը անակնկալ չէր։ Այն վաղոըց էր ընդունվել և փոխհամաձայնեցված էր նախարարի և խոսնակի միջև։ Թե կոնկրետ ինչ պաշտոն կզբաղեցնի Հովհաննիսյանը և նախարարությունում ինչ վերադասավորումներ կլինեն, կհաղորդենք առաջիկայում։

  • Կիսվել: