հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արծրուն Հովհաննիսյանը հերքում է իր գեներալ և ռեկտոր դառնալու մասին ասեկոսեները

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է իր գեներալ և ռեկտոր դառնալու մասին ասեկոսեները

Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով այժմ դասախոսում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կտրականապես հերքում է իր անվան շուրջ տարածվող հերթական ասեկոսեները` իրեն գեներալի կոչում շնորհելու և ռազմական համալսարանի ռեկտոր նշանակելու մասին:

Ինչպես InfoPort.am-ին փոխանցեց Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է բուժման փուլում, այդ լուրերը հերյուրանք ենք և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, նա նշեց, որ դրանք մի նպատակ են հետապնդում տարաձայնություններ և թշնամանք հրահրել իր և իր շրջապատի միջև: Նա կոչ արեց չտվել նման սադրանքների, որոնք մեկ նպատակ են հետապնդում` ԶՈՒ շրջանում քայքայիչ տրամադրություններ առաջացել:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ զինվորական կոչումներ ստանալու ընթացակարգը ունի հստակ սահմանումներ, որոնք չեն կարող խախտվել, և դա գիտենք նման սադրանքներ տարածողները, որոնք հիմնականում նույն շրջանակների շահերն են սպասարկում, սակայն դա նրանց չի խանգարում զբաղվել նման գործունեությամբ` իրենց նեղ անձնական շահերից ելնելով:

  • Կիսվել: