չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արտաքին թշնամու դեմ պայքարելու համար պետք է մեր տունը կարգի բերենք․ Հակոբ Խաչատուրյան

Արտաքին թշնամու դեմ պայքարելու համար պետք է մեր տունը կարգի բերենք․ Հակոբ Խաչատուրյան

Այս իշխանությունների անընդունելի եւ աններելի քայլերի շնորհիվ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքը, շարունկվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը եւ կեղծ խաղաղուիթյան պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:

Նրա խոսքով, տասնամյակների պայքարն իմաստազրկելու, արյան, զոհողությունների գնող մեր հաղթանակները ոչնացնելու այս ընթացքը պետք է կասեցվի, մեզ պարտադրվող զիջումների հետ համակերպվելու իրավունք չունենք:

«Բայց արտաքին թշնամու դեմ պայքարելու համար պետք է մեր տունը կարգի բերենք: Այսօրվա պայքարը սոսկ իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ չէ, այլ պայքար է հանուն ազգային արժնապատվության, ազգային արժեքների վերականգնման, հանուն հայրենիքի փրկության: «Մեր ներկա իրականությունը արժեքների ու հասկացությունների ձեւախեղվածարտացոլումն է: Երեկվա ընտրակեղծարարները ներկայանում են որպես  արդարության պաշտպաններ,  նախկին իշխանություններին գլխիկոր ծառայածները դարձել են բարեպաշտ քաղաքական գործիչներ, սակավապետ օլիգարխները՝ մեծ սեփականատերեր կամ գործարարներ, նախապես կողոպուտի եւ ուրիշների բիզնեսների մեջ փայ մտածները՝ նվիրատուներ, չկայացածները՝ հեղափոխական ու դուխով տղաներ, ծախու վախկոտները՝ փողով հայհոյախառն ստատուս ու քոմենթ գրող, իսկ բանակից խուսափածները՝ արցախյան հերոսներին հայրենասիրություն քարոզողներ: Հասարակության խեղված արժեհամակարգը պետք է շտկվի»,-ասաց Խաչատուրյանը:

  • Կիսվել: