չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արտաքին գործերի նախարարը ԱԺ-ում կմասնակցի փակ հանդիպման

Արտաքին գործերի նախարարը ԱԺ-ում կմասնակցի փակ հանդիպման

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքի վերադառնալուց հետո, սկսել է պաշտոնական տարբեր հանդիպումներ կազմակերպել, որոնք հիմնականում փակ դռների հետևում են տեղի ունենում՝ հասկանալու համար, թե ստեղված իրավիճակում որոնք են ելքերը:

Այսօր էլ ժամը 15.30-ին Միրզոյանն իր մոտ է հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ու Եվրոպական Ինտեգրման հարցերի մշտական հանձաժողովի պատգամավորներին, քննարկել արտաքին հարաբերություններում իրենց առաջիկա անելիքները: Մեր աղբյուրները փոխանցում են,որ նախատեսված է Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի ԱԺ այցը և փակ հանդիպմանը ներկա գտնվելը: Հայրենի օրենսդիրները փորձելու են նախարարից պարզել, թե հետպատերազմյան իրավիճակում իրենք ինչ ունեն ու որոնք են իրենց անելիքները:

Այս պահին էլ խորհրդարանում ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նիստը, որոնք քննարկում են առաջիկա հերթական նիտում քննարկվելիք հարցերը:

  • Կիսվել: