հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դրությունը 30 օրով կերկարաձգվի․ Որոշումն ընդուվեց

Արտակարգ դրությունը 30 օրով կերկարաձգվի․ Որոշումն ընդուվեց

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Արտակարգ դրության նախագծով նշվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով։

Հանվել են նաև լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները:

«Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

Նշածս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:

‼Ուշադրություն․ Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառմա մեջ։

  • Կիսվել: