Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի․ Քննարկվել են նոր օրենդրական կարգավորումները
Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում քննարկվեց նախագծերի փաթեթը, որը թույլ կտա առանց արտակարգ դրությունը երկարաձգելու շարունակել համաճարակի դեմ պայքարը և հասնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի:
Նախագծերով վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներբերման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանվել կարանտին:
Կարանտին կարող է սահմանվել առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ քաղաքապետի կողմից՝ առանձին տարածքներում, իսկ կառավարության կողմից՝ ամբողջ Հայաստանում:


