երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտահերթ ընտրությունները լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել դավաճաններից. Իշխան Սաղաթելյան

Արտահերթ ընտրությունները լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել դավաճաններից. Իշխան Սաղաթելյան

2016-ի ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում այսօր իշխանության եկած մարդիկ, որոնք խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո կորցնելով Արցախի 75 տոկոսը, ասում են՝ մենք պարտված ենք: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«2016-ին թշնամին մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակում սկսեց Արցախը գրավելու համար: Շնորհիվ հայկական բանակի, Արցախի բանակի, կասեցվեց գրոհը եւ ձախողվեց թշնամու հարձակումը: Թշնամին չհասավ իր նպատակին: Անշուշտ, ունեցանք զոհեր, որոնքկյանքի գնով տապալվեց թշնամում ծրագիրը»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական զրգացումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց.

«Եթե մինչեւ ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից: Օրինակ, եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը եւ փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետեւ վերջին հաշվով մեր ժողովրդի առջեւ է այս ամենը տեղի ունեցել: Ինչքան կարելի է խաբել, մոլորեցնել:

  • Կիսվել: