ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արտահերթ ընտրություններից ակնկալիքները եղել են մի քիչ այլ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր ընտրությունների. Հակոբյան

Արտահերթ ընտրություններից ակնկալիքները եղել են մի քիչ այլ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր ընտրությունների. Հակոբյան

Արտահերթ ընտրություններից ակնկալիքները եղել են մի քիչ այլ, իսկ ստացված արդյունքներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին այսօր ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իշխող ուժի կողմից օգտագործվեց ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչև ուրիշի փոխարեն ընտրությունների գնալը՛՛:

Հակոբյանը խոստովանեց, որ իրենց թիմը նույնպես ունեցել է թերացումներ. ՛՛Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների: Մեզանից շատերն ունեցել են թերացումներ, մեզանից շատերը գուցե ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակը արդեն մեր գրպանում է, ինչը չէր կարող չանդրադառնալ արդյունքի և էֆեկտիվության վրա՛՛:

Հակոբյանի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքը շրջել է գրեթե բոլոր մարզերով, բայց քարոզարշավի կարճ լինելու պատճառով չեն կարողացել շրջել բոլոր գյուղերով, որտեղ բնակիչները շարունակում էին մնալ տարատեսակ ստախոս յութուբյան ալիքների ազդեցության տակ:

խոսելով ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների մասին՝ Վահե Հակոբյանն ասաց, որ այս իշխանությունները ի վիճակի չեն լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները:

՛՛Որպես վառ օրինակ մենք տեսնում ենք, թե ինչ է այսօր կատարվում Արմավիրի մարզում, ընտրություններից մի քանի օր առաջ երկրի թիվ 1 պոպուլիստը, այդ մարզում բղավում էր, որ կա ապագա, պարզվեց, որ այդ ապագայում չկա ջուր՛՛,-նշեց նա:

Նա շեշտեց, որ երկիրը շարունակում է գտնվել խորը ճգնաժամի մեջ, անտերության է մատնված անվտանգության հարցը. ՛՛ՀՀ տարածքում արդեն ամիսներ շարունակ գտնվում են 100-ից ավելի ադրբեջանցի զինծառայողներ, աննախադեպ տեմպերով աճում է երկրի արտաքին պարտքը, գրեթե զրոյացել են ներդրումները, և տարվա սկզբից գրանցվել է ռեկորդային արտագաղթ՛՛:

 

  • Կիսվել: