կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտահերթ ընտրությունների հարցը կանխորոշված է՝ չափազանց էական է, որ այդ հարցը որոշի հայ ժողովուրդը, ոչ թե Իլհամ Ալիևը․ Բաբաջանյան

Արտահերթ ընտրությունների հարցը կանխորոշված է՝ չափազանց էական է, որ այդ հարցը որոշի հայ ժողովուրդը, ոչ թե Իլհամ Ալիևը․ Բաբաջանյան

Արտահերթ ընտրությունների հարցը կանխորոշված է և ես բացարձակապես դեմ չեմ, որ նույնիսկ իմ քաղաքական հակառակորդ, հայկական պետականությունը ոչնչացրած Ռոբերտ Քոչարյանը կամ Վազգեն Մանուկյանը, Վանեցյանը, Կարեն Կարապետյանը կամ կրկին Նիկոլ Փաշինյանը, կամ բոլորովին այլ ոք, դառնա Հայաստանի վարչապետ, բայց կրկնակի, չափազանց էական է, որ այդ հարցը որոշի հայ ժողովուրդը, ոչ թե Իլհամ Ալիևը: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

"Այն ինչ տեղի է ունենում այս պահին առավելապես այս հարթակում, մեր ժողովրդի ենթագիտակցական և մի մասի ընդհուպ գիտակցական մակարդակի հետ, Հայաստանի ապագա իշխանության հարցը ոչ թե ՀՀ քաղաքացին է որոշելու, այլ անձամբ Ադրբեջանի նախագահը: Կապիտուլյացիան այ էդ պահին կհասկանանք ինչ է: Սթափվե՜ք, մենք դեպքերի այս ընթացքը թույլ տալու իրավունք չունենք",- գրել է նա:

  • Կիսվել: