հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտագնա աշխատանքի փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կշարունակեն ծառայությունը․ Մարուքյան

Արտագնա աշխատանքի փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կշարունակեն ծառայությունը․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով խորհրդարանի ընդունած՝ պայմանագրայինների տարիքային շեմը միջինում 5 տարով բարձրացնելու նախագծին, որի հեղինակը իր ղեկավարած խմբակցությունն է։

«Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով մեր սահմանները:

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63»,-գրել է Մարուքյանը:

  • Կիսվել: