ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արշավ են սկսել Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. Սաղաթելյան

Արշավ են սկսել Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. Սաղաթելյան

Բացարձակ ՛՛բեսպրեդել՛՛ է տեղի ունենում մեր երկրում, կեղծ և շինծու մեղադրանքներով փորձում են ձերբակալել ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ցուցակում գտնվողներին, նրանց, ովքեր դաշինքի կողքին են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետի կալանքի միջնորդության քննությանը։

Նա նշեց. ՛՛Արշավ են սկսել Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Մեր երկրում դատախազը, քննիչը, ոստիկանություն մեկ մարդ է՝ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՛՛։

Սաղաթելյանի կարծիքով՝ իշխանության գլխավոր նպատակներից մեկը մեր երկրի դիմադրողականությունը ջարդելն է:

՛՛Պատահական չէ, որ այս ամենը կատարվում է Սյունիքում, պատահական չէ, որ լավագույն զինվորականներին հեռացնում են, ես անմիջականորեն կապում եմ այն իրադարձությունների հետ, որոնք առաջիկայում սպասվում են Հայաստանում։

Իրենք փորձելու են մեր ինքնությունը, ժողովրդի դիմադրողականությունը պահող, պահպանող ուժերին և անհատներին շարքից դուրս հանել, սա ծրագիր է մեր երկրի և պետության դեմ՛՛,-նշեց նա:

 

 

  • Կիսվել: