հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել էՀայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

 Հանդիպման ժամանակ քննարկվել էկորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը, առողջապահության նախարարության կողմից վարվող ռազմավարությունը և  համագործակցության արդյունքում սպասվողանելիքները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար, ներկայացրելՀայաստանում տարվող առողջապահական քաղաքականության մանրամասները:

Առողջապահության նախարարիկարծիքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առիթ է մարզերում բուժհաստատությունների վիճակի բարելավման և բուժաշխատողների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Լին Թրեյսին դրական է գնահատել կառավարության`հանրության հետ երկխոսությունը, կարևորել տեղեկատվության թափանցիկությունը հանրային վստահություն ձևավորելու հարցում:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում` շեշտելով, որ առողջապահական համակարգի կարիքներն առաջնային են:

Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն ՄԱԿ-ի գործակալություններիմիջոցով անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչմիջոցներ ձեռքբերելու նպատակով:

  • Կիսվել: