Արսեն Թորոսյանը՝ դեղատներում բժշկական դիմակների սպառման մասին
Դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն, և հատկապես բաց տարածքներում իմաստ չունի դրանք կրել, հետևաբար կարիք չկա ընկնել դրանց հետևից: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությամբ անձի հետ աշխատելիս: 150,000-ից ավելի պահեստավորված դիմակ ունենք, կրկին գնելու ենք»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում սուր ռեսպիրատոր վարակով հիվանդացության աճը, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված աղմուկը ստիպել են առևտրականներին բժշկական դիմակները վաճառել «տակից», ավելի թանկ գնով:


